Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:30
15.05.23
159

Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն նաև Քիշնևում՝ հունիսի 1-ին

Բրյուսելյան բանակցությունների մասին Հայաստանի կառավարությունն ավելի կարճ հաղորդագրություն է տարածել, նշել, որ սահմանների զատման, տրանսպորտային և տնտեսական ապաշրջափակմանն առնչվող հարցեր են քննարկվել: 

Առանձին նախադասությամբ նշված է, որ Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին վերաբերող հարցեր էլ են քննարկվել: 

Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները հունիսի 1-ին Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում՝ որին, բացի բրյուսելյան եռյակից, կմասնակցեն նաև Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը: