Լրահոս
Հայաստան
12:07
23.01.22
123

Փաշինյանն իրավունք ունի Իլհամ Ալիևից փակ ծրարով պարգևավճար ակնկալել

Img default alt hy

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրել է, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի Իլհամ Ալիևից փակ ծրարով պարգևավճար ակնկալել․

«Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում, բացի Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցից, տեղեկատվություն է տեղադրված 2022 թվականի հունվարի 18-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին։

Ուշագրավ է, որ այդ հեռախոսազրույցի ընթացքում, Ղազախստանում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ մտքերի փոխանակման ժամանակ, գոհունակություն է հայտնվել առ այն, որ իրավիճակը օպերատիվ կերպով հնարավոր է եղել կայունացնել, մասնավորապես, ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի ներկայության շնորհիվ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԱՊԿ-ում նախագահում է Հայաստանը, իսկ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, ստացվում է, որ Ադրբեջանի նախագահը գոհ է նրա գործունեությունից։ 

Գոհ լինելը չի կարելի բավարար համարել, ուստի Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ իրավունք ունի նաև Իլհամ Ալիևից պարգևավճար ստանալ՝ լավ աշխատանքի համար»։