Լրահոս
Մամուլի տեսություն
09:54
04.06.25
10 142

Փաշինյանի և կնոջ հակավարկանիշը շատ-շատ բարձր է՝ ատելության մակարդակի հասնող․ «Իրավունք»

Img default alt hy

«Իրավունք» թերթը գրում է. «Անդրադառնալով Փաշինյանի եւ նրա տիկնոջ վերջին աղմկոտ հայտարարություններին` նման գնահատական տվեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը` ընդգծելով. — Փաշինյանի ցանկացած նման արտահայտություն անգամ իր կողմնակիցներին է ինչ-որ չափով վանում:

Նման գրառումները նպաստում են իր հակավարկանիշի աճին: Իր հակավարկանիշը շատ-շատ բարձր է՝ ատելության մակարդակի հասնող: Իր հակաընտրազանգվածն այնքան մեծ է, որ խեղդում է իր ընտրազանգվածին, սեղմում է ու թույլ չի տալիս, որ իր վարկանիշը բարձրանա: Իր ու իր կնոջ նկատմամբ ատելությունը շատ մեծ է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում