Լրահոս
Միջազգային
18:37
15.01.26
1 071

Պարսից ծոցի արաբական պետությունները կոչ են արել ԱՄՆ-ին զերծ մնալ Իրանի դեմ որևէ ռազմական գործողությունից

Img default alt hy

Իրանական պետական PressTv-ին, հղում անելով Wall Street Journal-ին, հաղորդում է, որ Պարսից ծոցի արաբական պետությունները կոչ են արել Միացյալ Նահանգներին զերծ մնալ Իրանի դեմ որևէ ռազմական գործողությունից՝ զգուշացնելով, որ հարվածը կարող է անկայունացնել տարածաշրջանը և առաջացնել լայն տնտեսական ու քաղաքական խռովություններ։

Wall Street Journal-ի տվյալներով՝ Սաուդյան Արաբիան, Օմանի և Կատարի հետ միասին, գաղտնի ճնշում են գործադրում է Թրամփի վարչակազմի վրա, այն բանից հետո, երբ Սպիտակ տունը զգուշացրել է նրանց պատրաստվել Թեհրանի դեմ հնարավոր ռազմական հարվածին։

Պարսից ծոցի երկրների պաշտոնյաները զգուշացրել են, որ Իրանի քաղաքական ղեկավարությանը տապալելուն ուղղված ցանկացած ռազմական գործողություն կարող է լրջորեն խաթարել միջազգային նավթի արտահանմանը Հորմուզի նեղուցով։