Լրահոս
Քաղաքական
22:30
15.01.26
341

Պարգևավճարների աստղաբաշխական թիվը ցնցեց հանրությանը, իսկ գերիների վերադարձը զուսպ ուրախություն պարգևեց. իրավապաշտպան

Img default alt hy

Ադրբեջանից վերադարձված գերիների ընտանիքները նախապես չէին տեղեկացվել նրանց վերադարձի մասին։ Գերիների հարազատները հիմնականում տեղեկացել էին մամուլից և ոչ պաշտոնական աղբյուրներից։ Սա խոսում է իշխանությունների այս ընտանիքների նկատմամբ ուշադրության, հոգածության ու վերաբերմունքի բացակայության մասին։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ըստ ամենայնի, իշխանությունները հույս ունեին ցնցել հանրությանը որպես նախընտրական մեծ ձեռք բերում, բայց սխալ հաշվարկ էին արել, գրեթե միաժամանակ հրապարակվեց գերիների վերադարձի և Նիկոլ Փաշինյանի ստացած պարգևավճարների աստղաբաշխական թիվը։ Այ սա, իրոք ցնցեց հանրությանը, իսկ գերիների վերադարձը զուսպ ուրախություն պարգևեց մեր հայրենակիցներին»։