Լրահոս
Քաղաքական
22:15
15.01.26
130

Պարգևավճարներ, որ վիզ դնե՞ն ընտրություններում. շոկի մեջ են մարդիկ, Փաշինյանը՝ անվրդով

Պաշտոնյաների միլիոններով աճող պարգևավճարների սկանդալին է արձագանքել Նիկոլ Փաշինյանը: Կոռուպցիան կանխարգելելու միտումով է նա  բացատրել ճոխ վարձատրություն տալու որոշումը: Ինքն էլ է ստացել պարգևավճար: 

1,5 միլիոն դրամ հավելավճար, մի այդքան էլ աշխատավարձ է ամեն ամիս ստանում Հայաստանի վարչապետը, որը  հարկ չի համարում տասը հազար դրամով բարձրացնել թոշակները ու  36 հազար դրամ թոշակ ստացողներին՝  փողը արդյունավետ ծախսելու դասեր է տալիս: