Լրահոս
Իրավական
10:30
02.03.23
106

Պարեկները մեթամֆետամին, մարիխուանա և հաբեր են հայտնաբերել

Img default alt hy

Փետրվարի 26-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի ոստիկանները Չարբախում և Արաբկիրում ծառայություն իրականացնելիս բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպքեր։ Նրանք Շիրակի փողոցում ձերբակալել են 25-ամյա մի երիտասարդի, որի խուզարկությամբ հայտնաբերվել են 4 գրամից ավելի մեթամֆետամինի և շուրջ 3 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Ժամերի տարբերությամբ 1-ին գումարտակի պարեկները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել։ Այս անգամ նրանք Նոր Արաբկիր զբոսայգու մոտակայքում ձերբակալել են 33 և 34 տարեկան 2 տղամարդու։ Նրանցից մեկի մոտ շուրջ 3 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգված և հաբեր կային։

Երկու դեպքով էլ հանգամանքները քննությամբ պարզվում են։