Լրահոս
Իրավական
15:05
12.02.23
140

Փանիկի բնակիչը ապօրինի թմրանյութ էր պահել և օգտագործել

Img default alt hy

Արթիկի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Փետրվարի 8-ին ոստիկանության Արթիկի բաժնում հավաստի տեղեկություն ստացվեց, որ Փանիկ գյուղի մի բնակիչ պահում և օգտագործում է թմրանյութ:

Իրացնելով տեղեկությունը՝ ոստիկանները Փանիկում հայտնաբերեցին, ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին նրան, իսկ վարած ավտոմեքենան տեղափոխեցին բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ձերբակալվածը իրավապահներին ներկայացրեց մեքենայում պահած ծխախոտի երկու տուփ, որոնցից մեկում մարիխուանայի նմանվող զանգված էր, մյուսում՝ սև և կանաչավուն հետքերով 2 կաթուցիչ:

Դեպքի հանգամանքները նախաքննությամբ