Լրահոս
Հայաստան
10:06
22.01.22
881

Պալաչը Ռոմանոս Պետրոսյանի հետ լարվածության պատճառով կորցրել է բիզնեսը․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է. 

«Շրջակա միջավայրի նախկին նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և աբովյանցի գործարար Արթուր Հարությունյանի՝ Պալաչի միջև հետընտրական լարվածության պատճառով գործարարը կորցրել է բիզնեսը՝ զրկվել է Աբովյան-Երևան տրանսպորտային գծի սպասարկումից, որը «Քինգ դե լյուքս» ընկերությունն իրականացնում էր 261 համարի ավտոբուսներով։

Գրել էինք, որ Աբովյանում ՏԻՄ ընտրություններից և ՔՊ-ի պարտությունից հետո «ռազբորկաներ» են սկսվել՝ Պալաչը, որը հավակնում էր Աբովյանի քաղաքապետի պաշտոնին, ձախողման համար մեղադրել է Ռոմանոս Պետրոսյանին՝ ասելով, որ սխալ էին Պաշի թեկնածությունն առաջադրելը և մարզում ֆեոդալական կարգեր հաստատելու փորձերը։  
Ռոմանոսն էլ որոշել է նրան պատժել․ իր ընկերոջ՝ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանի միջոցով թիվ 261 երթուղային գծի համար մրցույթ են հայտարարել ու Պալաչին չեն տեղեկացրել։ Մրցույթը շահել է Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունը։

Ուշագրավ է, որ գիծը դեռևս չի գործի, քանի որ շահող ընկերությունը նոր պետք է ավտոբուսներ ձեռք բերի։ Մինչդեռ Ռոմանոս Պետրոսյանը 2020-ին Պալաչին համոզել էր, որ ներդրում անի՝ գիծը կտան իրեն, և նա 650 հազար եվրոյի ավտոբուսներ էր ձեռք բերել։ 

ՏԿԵ նախարարությունից ասել են, որ կարող են գիծը սպասարկել, մինչև մրցույթում շահած ընկերությունն ավտոբուսներ գնի, սակայն նա չի համաձայնել, և հունվարի 17-ից 261 համարն այլևս չի աշխատում։ Պալաչը հեռացել է Հայաստանից»։