Լրահոս
Սպորտ
14:17
12.02.23
162

Ուրարտուն խոշոր հաշվով հաղթանակով է ավարտել Դուբայի հավաքը

Img default alt hy

Armsport.am-ի փոխանցմամբ՝ ԱՄԷ-ում ավարտին մոտեցող ուսումնամարզական հավաքի շրջանակում «Ուրարտուն» այսօր անցկացրել է վերջին ստուգողական հանդիպումը։ Դմիտրի Գունկոյի սաները մրցել են արաբական «Գալֆ Յունայթեդի» հետ և 7-2 հաշվով հաղթանակ են տարել։

Դուբայի ուսումնամարզական հավաքի ընթացքում «Ուրարտուն» ընդհանուր առմամբ 4 ստուգողական հանդիպում է անցկացրել։ Թիմը նախ 4-2 հաշվով հաղթել է արաբական «Յունայթեդին», ապա նվազագույն հաշվով զիջել Մոսկվայի «Լոկոմոտիվին» և Սանկտ-Պետերբուրգի «Զենիթին»։