Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:40
10.10.22
117

Ուկրաինան պայթեցրել է Բելառուսի հետ սահմանին գտնվող գրեթե բոլոր կամուրջները

«Ուկրաինան պայթեցրել է Բելառուսի հետ սահմանին մոտ գտնվող գրեթե բոլոր կամուրջները», հայտնել է Բելառուսի պետական սահմանային կոմիտեի ղեկավարը։ Անատոլի Լապոն ասել է, որ ուկրաինական զինուժը նաև ականապատել է դեպի Բելառուս եկող ճանապարհները: 

«Բելառուսական կողմը ճնշումներ է զգում Ուկրաինայից: Սահմանապահները թիրախավորում են բելառուսների, երբեմն օդ կրակում, անընդհատ օդային հետախուզություն են անում բելառուս-ուկրաինական սահմանին»,- մանրամասնել է Բելառուսի պետական սահմանային կոմիտեի ղեկավարը: