Լրահոս
Միջազգային
15:34
02.03.23
110

Ուկրաինացի դիվերսանտները մտել են Ռուսաստան. Կիևն ԱԹՍ-ով հարվածել է բնակելի շենքին

Կտրուկ լարվել է իրավիճակը ռուս-ուկրաինական սահմանին: Այսօր առավոտյան ուկրաինացի դիվերսանտներն անցել են Դաշնության պետական սահմանը և Բրյանսկի մարզի Լյուբեչանե գյուղում պատանդ վերցրել 6 խաղաղ բնակչի: Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հաստատել է այս տեղեկությունը, հայտնել, որ սահմանամերձ Կլիմովսկի շրջանում միջոցներ են ձեռնարկում ուկրաինացի զինված ազգայնականներին ոչնչացնելու համար։

Դիվերսանտների՝ սահմանն անցնելու ընթացքում անօդաչու թռչող սարքով ուկրաինական կողմը հարվածել է Սուշանա գյուղի բնակելի շենքին: Այնտեղ հրդեհ է բռնկվել։ Դիվերսանտների խումբը կրակել է մի մեքենայի վրա: Մեկ մարդ մահացել է, 10-ամյա աղջիկ է վիրավորվել։