Լրահոս
Սպորտ
23:45
09.01.23
147

Ուգո Լյորիսն ավարտում է կարիերան Ֆրանսիայի ընտրանու կազմում

Img default alt hy

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի դարպասպաահը Ուգո Լյորիսն հայտարարել է հավաքականի կազմում կարիերան ավարտելու մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Լյորիսը շեշտել է, որ ցանկություն ունի հավաքականից հեռանալ բարձր մակարդակով:

Լյորիսը Ֆրանսիայի ազգային հավաքականում նորամուտը նշել է  2008 թվականի: Ընտրանու կազմում անցկացրել է 145 հանդիպում: 2022 թվականի Աշխարհի առաջնությունում դարպասապահը գերազանցեց Ֆրանսիայի հավաքականի ռեկորդը անցկացրած խաղերի քանակով։

Նա  հաղթել է 2018 թվականի Աշխարհի առաջնությունում և Ազգերի լիգայում, դարձել է Եվրո 2016-իև 2022 թվականի Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։