Լրահոս
Իրավական
15:15
13.02.23
678

Ուղիղ եթերում լացող մանկահասակ երեխային ենթադրաբար հարվածած կինը հայտնաբերվել է

Img default alt hy

Փետրվարի 7-ին սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել՝ ինչպես է 30-ամյա մի կին ուղիղ եթերի ժամանակ խփում կադրում չերևացող մանկահասակ երեխային, որը լացում է:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համատեղ ձեռնարկած
միջոցառումների արդյունքում երեխայի նկատմամբ հնարավոր բռնություն կատարած անձը հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: