Լրահոս
Իրավական
14:52
12.01.23
92

Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 47 դեպք

Img default alt hy

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 47 դեպք, որից 7-ը` նախկինում կատարված։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 7 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: