Լրահոս
Իրավական
23:55
01.12.24
582

Մետրոյում անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարած տղամարդը ձերբակալվել է

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մետրոպոլիտենի բաժնի ծառայողները տաք հետքերով հայտնաբերել ու ոստիկանության Մետրոպոլիտենի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 63-ամյա Կարեն Մ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս, ըստ օպերատիվ տեղեկությունների, այսօր՝ ժամը 12։45-ի սահմաններում,  «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի «Բարեկամություն» կայարանի նախասրահում ոտնձգություն է կատարել Երևանի բնակիչ 14-ամյա տղայի նկատմամբ։ 

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մետրոպոլիտենի բաժնի ավագ տեսուչը այդ ժամանակ ծառայություն կատարելիս է լինում, երբ ձայներ է լսում, ապա մոտենում է «Բարեկամություն» կայարանի կառամատույցին, որտեղ էլ ըստ նախնական տեղեկություների Կարեն Մ․-ն սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարել երեխայի նկատմամբ։

Մետրոպոլիտենի ոստիկանները «Բարեկամություն» կայարանի տարածքում հայտնաբերում են կասկածյալին, ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Մերտրոպոլիտենի բաժին։

Դեպքի փաստով Մետրոպոլիտենի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք Կարեն Մ․-ի հետ ներկայացվում են ՀՀ Քննչական կոմիտեի համապատասխան քննչական բաժին, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվում է քրեական վարույթ։

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ այս պահին չենք հայտնում։