Լրահոս
Մամուլի տեսություն
09:48
14.12.24
89

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

«Հրապարակ»

Փաշինյանը հերթական անգամ փորձել է բռնել ՔՊ-ականների վախը: Ասել է, որ չի հանդուրժի անգամ իր ամենամերձավորին, որը կբռնի Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի ճանապարհը` «կդավաճանի» թիմին։

«Ժողովուրդ»

ՔՊ երիտթևը «մաքրում է» խմբակցությունը տարեցներից. հաջորդը Գագիկ Մելքոնյանն է։

«Հրապարակ»

Պետական ռեկետի «ֆլեշ-մոբը» կասեցրել է ԱՄՆ դեսպանը։

«Ժողովուրդ»

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի գործողությունները կամ քայլերը կոմիտեում կառավարվում են Գլխավոր դատախազությունից։

«Ժողովուրդ»

Հակակոռուպցիոն կոմիտեում ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի քրեական գործով (կաշառքով մանր եղջերավոր անասուններ արտահանելու քրգործը) նոր ապացույցներ են ի հայտ եկել։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։