Լրահոս
Մամուլի տեսություն
09:20
12.05.23
128

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»
ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ-ն, ի պաշտպանություն Արցախի, նախաձեռնել է մայիսի 20-ին երթ և հանրահավաք անցկացնել Սյունիքի մարզի՝ Արցախին սահմանակից Կոռնիձոր համայնքում։

«Հրապարակ»
ԶՊՄԿ-ի բարեգործական հիմնադրամը խոշոր չափի՝ 27 մլն դրամ՝ շուրջ 70 հազար դոլար է փոխանցել Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին։

«Ժողովուրդ»
Ազատ գյուղի զինվորների կացարանում բռնկված ողբերգական հրդեհի գործով իրավապահները չեն բացառում հակառակորդի գործոնը:

«168 Ժամ»
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը «168.am»-ում և կայքի յութուբյան ալիքում հրապարակված «Տիգրան Ավինյան՝ նորահայտ մեծահարուստը» վերտառությամբ տեսանյութի առնչությամբ դիմել է դատարան՝ նյութի հեղինակից՝ Դավիթ Սարգսյանից ու լրատվամիջոցից պահանջելով ներողություն խնդրել, պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքել և դրամական փոխհատուցում վճարել:

«Ժողովուրդ»
ՔՊ-ականները դեմ են էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու գաղափարին:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ: