Լրահոս
Մամուլի տեսություն
09:10
09.05.23
248

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«168 ժամ»

Շուշիի ազատագրմամբ խորհրդանշված արցախյան պատերազմի հաղթանակը դարձավ հայկական երկու պետությունների կայացման անկյունաքարն ու շաղախը։ Եվ հենց Շուշիի հանձնումից ու այն «դժգույն ու դժբախտ» հռչակումից հետո սկսվեց հայկական պետականությունների գահավիժման վերջին՝ ամենաողբերգական փուլը:

«Հրապարակ»

Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի մայիսի 9-ին անցկացվելիք՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին:

«Ժողովուրդ»

ՔՊ-ականները վախեցած են, որ Փաշինյանը հերթական անգամ նոր փաստաթուղթ չի ստորագրի ինքնագլուխ, որի տակից հետո ամբողջ խմբակցությունով չեն կարողանա դուրս գալ:

«Ժողովուրդ»

ՔՊ-ն թուլատրելի չափից շատ անդամավճար է հավաքել, շուկայականից ցածր գնով կուսակցական գրասենյակներ վարձակալել և նվեր ստացել գրասենյակի տարածքներ, որոնք պարզ չէ՝ ով է տվել, ինչ ծառայության դիմաց և ինչ նպատակներով:

«Հրապարակ»

Ռուսական կողմը վրդովված է Արցախում գեներացվող հակառուսականության փաստից:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ
Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանի հետ: