Լրահոս
Մամուլի տեսություն
09:35
14.02.23
79

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

ՌԴ-ն չի ցանկանում ո՛չ նախագահ Արայիկ Հարությունյանի, ո՛չ պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականը:

«Փաստ»

Արցախում ներկայում երկբևեռ իշխանություն է, որի մի կողմում Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի «ինտեգրացիոն» սկզբունքների հետ համակարծիք պաշտոնյաներ են, մյուս կողմում՝ Ռուբեն Վարդանյանի «սուբյեկտայնական» սկզբունքների կողմնակիցները:

«Հրապարակ»

Սամվել Բաբայանը Արցախում է, փորձելու է ներքաղաքական նոր փուլում իր տեղը հաստատել:

«Փաստ»

Մոսկվայում զայրացած են Փաշինյանի հայտարարությունից, թե «ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը ՀՀ-ում ոչ միայն չի երաշխավորում, այլև ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար»:

«Ժողովուրդ»

Սեյրան Օհանյանն ԱԱԾ-ում հարցաքննվել է:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ: