Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
30.07.25
90

Օրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրով

Img default alt hy

«Ժողովուրդ»

ՀԷՑ-ի կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը ազատվում է ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի բոլոր կադրերից ու հիմնականում աշխատանքից հեռացնում է գլխամասերի ղեկավարներին:

«Իրավունք»

Հասարակությունը չի կիսում Փաշինյանի ագրեսիան եկեղեցու դեմ, ավելին՝ հարցվածների մեծ մասը հորդորել են ՔՊ-ականներին չմտնել նման թեմաների մեջ:  Փաշինյանին զեկուցվել է իրավիճակը, ով էլ «թայմաութ է» վերցրել՝ մինչեւ կոմպրոմատներ հավաքելը։

«Ժողովուրդ»

Դատական համակարգից թերթին լուրեր են հասել, որ դատավոր Պապոյանը Արթուր Սարգսյանի պաշտպանների բողոքը չի բավարարելու, եւ պատգամավորը կշարունակի մնալ կալանքի տակ։

«Իրավունքի»

Արձակուրդ գնալուց առաջ Փաշինյանը թիմակիցներին հրահանգել է «շատ գազ չտալ ռուսների վրա»` զգուշացնելով` կպեք-քլնգեք, բայց չափի մեջ: 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Երվանդ  Բոզոյանի հետ: