Լրահոս
Մամուլի տեսություն
09:20
13.05.23
221

Օրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Տնտեսական աճը բացարձակապես կախված չէ գործող իշխանություններից և նրա ձեռնարկած քայլերից։

«Փաստ»

Արմեն Աշոտյանին չեն թողնում մեկնի միջազգային կոնֆերանսների. Իշխանությունը չի ցանկանում, որ եվրոպական քաղաքական բարձր հարթակներում ազգային հարցերի, այդ թվում՝ Արցախի հարցի հետ կապված, լսվի այլընտրանքային կարծիք, ինչպես նաև բարձրաձայնվի Հայաստանում, այսպես կոչված, «ժողովրդավարության» հետ
կապված իրական վիճակի մասին:

«Հրապարակ»

Ոստիկանությունը 70 հատ, 4 մլն 952 հազար դրամի «Շիվակի» ֆիրմայի հեռուստացույց է գնել:

«Ժողովուրդ»

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցներ Հ. Խ.-ն և Ա. Գ.-ն նույն հիմնարկի դատապարտյալներից պարբերաբար ստացել են շուրջ 2.827.800 ՀՀ դրամ կաշառք:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի «Ընդդեմ իրավաբանական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն
Լարիսա Ալավերդյանի հետ: