Լրահոս
Մամուլի տեսություն
10:03
25.01.22
165

Մամուլի տեսություն

«Հետք»

Արմեն Սարգսյանի ստորագրած բոլոր հրամանագրերը, այդ թվում՝ օրենքները, պաշտոնյաների նշանակումները, ընտրությունները, նույնիսկ՝ վարչապետի նշանակումը, որոնց տակ առկա է նրա ստորագրությունը, հակաօրինական են։

«Հրապարակ»

ՔՊ-ն՝ որպես նախագահի թեկնածու, քննարկում է ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի անունները, իսկ ընդդիմադիր դաշտում քննարկում են միասնական թեկնածու առաջադրելու հարցը։

«Փաստ»

Հայ-թուրքական հարաբերությունների հարցերով բանագնացների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ փետրվարի կեսերին, այս անգամ՝ Ստամբուլում։

«Հրապարակ»

Փաշինյանը թիմին ասել է, որ պատերազմից հետո ահռելի օգնություն է ուղարկել Արցախ, բայց դրա պատկառելի մասը հայտնվել է «Արայիկի եւ նրա մերձավորների գրպանում», անգամ ասել է՝ եթե հիմա սկսի քննել էդ գործը, կասեն՝ քաղաքական հետապնդում է, ուստի չի անում։

«ժողովուրդ»

Եթե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, ապա չի բացառվում՝ առաջիկայում Գյումրու 102-րդ ռազմաբազան դուրս բերվի:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի հետ: