Լրահոս
Մամուլի տեսություն
10:00
22.01.22
104

Օրվա մամուլի 5 կարևոր լուրերն են

«Հրապարակ»

Ադրբեջանական նավթային SOCAR ընկերությունը Սուրենավանում գտնվող հայ-ռուսական բիտումի գործարանը գնելու բանակցություններ է վարում։

«Գոլոս Արմենիի»

Միջազգային հարթակներում իշխանությունն, իր լռությամբ ու անգործությամբ, օգնում է Թուրքիային ու Ադրբեջանին խուսափել 44-օրյա պատերազմում վարձկանների ներգրավման համար պատասխանատվությունից։

«Փաստ»

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում մարդիկ աշխատանքի են ընդունվում միայն ՔՊ կուսակցությանն անդամակցելու կամ կուսակցության քարոզն անելու պայմանով:

«Հրապարակ»

Շրջակա միջավայրի նախկին նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եւ աբովյանցի գործարար Արթուր Հարությունյանի՝ Պալաչի միջեւ հետընտրական լարվածության պատճառով գործարարը կորցրել է բիզնեսը՝ զրկվել է Աբովյան-Երեւան տրանսպորտային գծի սպասարկումից:

«Ժողովուրդ»

ՊՆ-ում «փակել են» ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի թիկնապահի մասով սկսված ծառայողական քննության ընթացքը:

 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ: