Լրահոս
Հասարակական
15:49
11.02.22
324

Օրվա հոբելյարը․ լեգենդար մարզիկ Ալբերտ Ազարյանը 93 տարեկան է

Img default alt hy

1929 թ․ փետրվարի 11-ին ծնվել է համաշխարհային սպորտի հայ լեգենդ Ալբերտ Ազարյանը։

Ալբերտ Վաղարշակի Ազարյանը ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է (1954), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967)։

Տիտղոսակիր հայորդին օլիմպիական խաղերի եռակի (1956, 1960), աշխարհի (1954, 1958), Ասիական խաղերի (1963), Եվրոպայի չեմպիոն է։

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա Ազարյանի կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվեց «Ազարյանական խաչ»։

Ալբերտ Ազարյանը ՀՀ Օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահն է և ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի նախագահը։