Լրահոս
Առողջապահական
19:37
11.02.22
117

«Օմիկրոնով» վարակված 5 երեխա վերակենդանացման բաժանմունքում է. Ավանեսյան

Img default alt hy

Երեխաների շրջանում մեծ է «Օմիկրոնով» վարակվածության ցուցանիշը. այս պահին 5 երեխա բուժում են ստանում վերակենդանացման բաժանմունքում։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այս տարի նման իրավիճակ ունեինք` մի կողմից սուր շնչառական վարակների աճ էր նկատվում, մյուս կողմից էլ կորոնավիրուսի ալիքն էր։ Բացի այդ, «Օմիկրոնով» վարակվածների միջին տարիքը նվազել է, և երեխաներն այս շտամով ավելի հաճախ են վարակվում»,- ասել է Ավանեսյանը։

Նրա խոսքով` այս պահին «Օմիկրոնով» վարակված 67 երեխա է հոսպիտալացված, հայաստանյան մանկական բժշկական կենտրոններն ինտենսիվ ռեժիմով են աշխատում։

Ըստ առողջապահության նախարարի` մահճակալային կարողությունները բավարարում են քաղաքացիներին սպասարկելուն։

Ավանեսյանը նաև հայտնել է, որ երեխաների շրջանում վարակը շատ ավելի մեղմ է ընթանում, ինչն «Օմիկրոնի» միակ դրական կողմն է։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2676-ով և դարձել 402 403: Վարակի զոհ դարձածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 31-ով և դարձել 8145։