Լրահոս
Հասարակական
17:45
29.07.25
435

Օգոստոսի 1-ից շրջանառությունից դուրս կգան մեկանգամյա օգտագործման թղթային QR կոդերը

Img default alt hy

2025 թվականի օգոստոսի 1-ից շրջանառությունից դուրս կգան մեկանգամյա օգտագործման թղթային QR կոդերը:

Այս մասին հիշեցնում են Երևանի մետրոպոլիտենից՝ ընդգծելով, որ հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակով.

- Տրանսպորտային քարտ

- Անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերից, բացի ՎՏԲ-ից)

- Բջջային հավելված:

Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել՝

- Մետրոպոլիտենի կայարանների տերմինալներից կամ գանձապահներից

- Telcell սպասարկման կետերից

- Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակների ինֆո կետերից:

«Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝ transport.yerevan.am կայքում։

Telcell տերմինալներով կամ Telcell սպասարկման կետերում»,- նշված է Մետրոպոլիտենի տարածած հաղորդագրության մեջ: