Լրահոս
Հասարակական
23:30
28.08.22
443

Ողբերգական ավտովթար՝ Երևանում. մահացածին ու 2 վիրավորներին փրկարարները հայտնաբերել են մեքենայից դուրս

Img default alt hy

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: 

Ժամը 21:20-ի սահմաններում, Mercedes մակնիշի ավտոմեքենան, Կորեայի ձորում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 250 մետր՝ մի քանի պտույտ շրջվելով ու բախվելով քարերին, հայտնվել է ձորում՝ բախվելով ծառին: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատի և Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին: 

Վիրավորներին և մահացածին փրկարարները հայտնաբերել են ավտոմեեքնայից դուրս, մի քանի մետր հեռավորության վրա՝ տարբեր հատվածներում: