Լրահոս
Հասարակական
21:39
20.02.22
1 530

Ողբերգական ավտովթար Աբովյան քաղաքի մոտ․ կան զոհեր ու վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում, Արզնու խճուղում՝ Աբովյան քաղաքի սկզբնամասում բախվել են BMW X5, Opel և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 5 հոգի մահացել են, կա վիրավոր: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։