Լրահոս
Հասարակական
17:38
15.02.22
642

Օձունի համայնքապետին ծեծի ենթարկողներին իրավապահները չեն բացահայտում

Img default alt hy

Կես տարի առաջ Լոռու մարզպետարանում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը ծեծի էր ենթարկվել, մինչ այժմ այս գործով նախաքննություն է ընթանում եւ ծեծի մասնակիցներին իրավապահները չեն կարողանում բացահայտել։

Խորհրդարանական ընտրություններից հետո, Օձունի համայնքապետից մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետարանում պահանջել էր նրա հրաժարականը, սակայն Տիտանյանը հրաժարվել էր կատարել մարզպետի պահանջը, ինչից հետո էլ մոտ 10 հոգով, այդ թվում՝ մարզպետը, ծեծի էին ենթարկել Օձունի համայնքապետին։ Գործով Արսեն Տիտանյանը տուժող է ճանաչվել, բայց մեղադրյալ չկա, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Արսեն Տիտանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ իր գործով որեւէ նորություն չկա․ «Ճիշտն ասած, նորություն չունեմ,միջադեպի մասնակիցներին չեն բացահայտել։ Չեմ կարող իրենց փոխարեն ասել, թե ինչու չի բացահայտվում»։

Մինչ այս պահը դեռեւս առերեսումներ չեն եղել։

Դեպքից հետո մարզպետարանի հետ չեն աշխատում․ «Նման մարդու հետ ի՞նչ աշխատես։ Համայնքը բնականոն աշխատում է»։

Հարցին, թե հնարավո՞ր է հաշտության գնա մարզպետի հետ, ասաց, որ դեռեւս նման խնդիր չկա օրակարգում, նման նպատակ չունի;

Ավելի վաղ, Տիտանյանի պաշտպանը մեզ փոխանցել էր, որ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի վարույթը ժամանակավորապես կասեցվել է ․ 

«Քրեական գործը կասեցված է․ հանձարարություն է տրվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանը՝ որոշակի գործողություններ կազմակերեպելու, մասնավորապես՝ դեպքին առնչություն ունեցող անձանց ինքնությունը պարզելու վերաբերյալ, քանի որ քննությամբ չի պարզվել, թե ովքեր են ծեծկռտուքի մասնակիցները եղել»։