Լրահոս
Հայաստան
22:25
11.02.22
144

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Img default alt hy

Մայրաքաղաքում  փետրվարի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Մարզերի առանձին շրջաններում փետրվարի 14-ի ցերեկը սպասվում են տեղումներ և մառախուղ:
Փետրվարի 12-ին, 13-ին, 15-ին և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ:

Փետրվարի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ:

Օդի ջերմաստիճանը 11-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Արցախում սպասվում է անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ։