Լրահոս
Քաղաքական
20:27
02.10.24
664

Ոչ ոք սեպ չի կարող խրել իմ ու Վեհափառի միջև, իմ անձնական որոշումն է եղել Մայր տաճար չգնալը․ Բագրատ Սրբազան

Img default alt hy

«Մայր տաճարի վերաբացման արարողությանը չմասնակցելն իմ անձնական որոշումն է եղել. ոչ ոք չի կարող սեպ խրել իմ և Վեհափառի միջև»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Վեհափառ Հայրապետին, որի նախաձեռնությամբ, գլխավորությամբ և օծումով տեղի է ունցել Մայր Տաճարի վերաբացումը։ Դա չափազանց դժվար գործ էր։ Համազգային կարգևորագույն իրադարձություն է տեղի ունեցել։ Ես մեր եկեղեցու զավակն եմ, ապրում եմ այն տեսիլքներով, սկզբունքներով ու արժեքներով, որոնք թելադրում է մեր սուրբ եկեղեցին»,–ասաց Բագրատ Սրբազանը։