Լրահոս
Հասարակական
16:54
27.01.25
163

Ոչ մի կոպեկ չենք մուծում, ոչ էլ դալաժիտ ենք անում՝ խի. «վարչապետական» բողոք՝ կրկնապատկված հարկի դեմ

 

Որքան մոտենում է շրջհարկը վճարելու ժամանակը, այնքան թեժանում է դրա կրկնակի թանկացման դեմ բողոքը: Երևանից ու մարզերից մի խումբ ձեռնարկատերեր այսօր բողոքի ակցիա են արել կառավարության շենքի մոտ: Ակցիայի մասնակիցներն ասում են, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած շրջանառության 5 տոկոս հարկի կրկնապատկումը սպառնում է հիմնովին ոչնչացնել փոքր ու միջին բիզնեսը երկրում: