Լրահոս
Հայաստան
22:37
12.01.22
147

Ո՞ւր պետք է հետ քաշվի շուռնուխցին. ԱԳՆ հայտարարությունը զայրացրել է օմբուդսմենին

3 հայ զինծառայողի կյանք խլած ադրբեջանական սադրանքից հետո՝ Հայաստանի արտգործնախարարությունը դեռ առաջարկում է Ադրբեջանին հայելային հետ քաշել զորքերը:

«Ո՞ւր պետք է հետ քաշվենք, երբ գրեթե ամբողջ շփման գիծը անցնում է մեր քաղաքացիների տների միջով»,- այսօր բարձրագույն քաղաքական իշխանությանը հռետորական հարց է տվել Հայաստանի օմբուդսմենը: