Լրահոս
Առողջապահական
21:10
12.02.23
646

Նշվել է դափնու տերևի անսպասելի վտանգի մասին

Img default alt hy

Հայտնի համեմունքը կարող է ամրապնդել իմունային համակարգը, ունի հակաբորբոքային հատկություն, սակայն կարող է վնասել հղիների առողջությանը։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ աս մասին Sputnik ռադիոյին հայտնել է ֆիտոթերապևտ Անդրեյ Ստեպենսկին։

Բազմաթիվ օգտակար հատկություններ են վերագրվում դափնու տերևին, համեմունքը կարող է բարձրացնել օրգանիզմի իմունային պաշտպանությունը, թեթևացնել ռևմատիկ ցավերն ու մաշկի ցաները։ Բայց որոշ դեպքերում դափնու տերևը կարող է վնասակար լինել առողջության համար։

«Ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի պեպտիկ խոցը դափնու տերև օգտագործելու հակացուցում է, քանի որ այս համեմունքը կարող է գրգռել լորձաթաղանթները։ Հղիության ընթացքում դափնու տերևները չի կարելի մեծ քանակությամբ օգտագործել»,- զգուշացրել է մասնագետը։

Բուսաթերապևտը նշել է, որ առողջ մարդու համար դափնու տերևի թուրմերի օգտագործումը վտանգավոր չէ։ Ըմպելիքը խորհուրդ է տրվում խմել մրսածության կամ վիրուսային վարակների դեպքում, սակայն խմելուց առաջ ավելի լավ է խորհրդակցել բժշկի հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ սննդաբան Ստարոդուբովան ցրել է կծու համեմունքների մասին տարածված միֆը։