Լրահոս
Քաղաքական
17:30
02.10.24
162

Նպատակը վախի մթնոլորտի տարածումն ու հնարավոր բռնաճնշումների արդարացումն է․ Քրիստինե Վարդանյան

Img default alt hy

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Կարծում եմ ոչ իշխանական հայացքներ ունեցող ցանկացած բանական մարդու համար պետք է պարզ լինի, որ խաղաղ հավաքին ընդառաջ նման հայտարարության տարածումը 2 նպատակ ունի՝ վախի մթնոլորտի տարածում և հնարավոր բռնաճնշումների արդարացում։

Կարծում եմ սրա ամենաճիշտ և ուղիղ պատասխանը մարդկանց կողքին լինելն է։

Այսօր՝ 18։30-ին կհանդիպենք Հանրապետության հրապարակում»։

Հիշեցնենք, որ ՀՀ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն հայտարարաություն-զգուշացում են տարածել այսօր՝ հոկտեմբերի 2-ին, տեղի ունենալիք հանրահավաքի վերաբերյալ։