Լրահոս
Աշխարհ
15:51
08.06.22
312

Նորվեգիայի արքայադուստրը նշանադրվել է աֆրոամերիկացի շամանի հետ

Img default alt hy

Նորվեգիայի թագավորական պաշտոնական կայքը հայտնում է, որ թագավոր Հարալդ Հինգերորդի և թագուհի Սոնյայի ավագ դուստրը՝ 50-ամյա արքայադուստր Մարթա Լուիզը, նշանադրվել է 47-ամյա աֆրոամերիկացի Դյուրեկ Վերեթի՝ վեցերորդ սերնդի շամանի հետ։

«Արքայադուստր Մարթա Լուիզը և Դյուրեկ Վերեթն այսօր հայտարարել են իրենց նշանադրության մասին: Թագավորը և թագուհին իրենց ամենաանկեղծ շնորհավորանքներն են հղում և մաղթում ամենայն բարիք»,- նշված է հաղորդագրությունում: