Լրահոս
Հասարակական
15:10
02.03.23
98

Նորք-Մարաշ վարչական շրջանում բռնկված հրդեհը մարվել է

Img default alt hy

Մարտի 2-ին, ժամը 11։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի 7-րդ փողոցում այրվում են անվադողեր:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։15-ին, մարվել՝ 12։26-ին։

Այրվել են անվադողեր և աղբ (մոտ 25 խմ)։