Լրահոս
Հասարակական
13:45
02.03.23
93

Նորք-Մարաշ վարչական շրջանում անվադողեր են այրվում

Img default alt hy

Մարտի 2-ին, ժամը 11։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի 7-րդ փողոցում այրվում են անվադողեր:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։15-ին։