Լրահոս
Հասարակական
16:54
28.01.22
143

Նորանշանակ փոխնախարարի կենսագրությունը չկա նախարարության կայքում․ ով է նա

Img default alt hy

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտաքին գործերի նախարարի տեղակալ է նշանակվել Մնացական Սաֆարյանը, որի կենսագրությունը չկա համացանցում և նախարարության կայքում։ 

Ընդամենը հայտնի է, որ նա ԱԳՆ Արևելյան Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների բաժնի ղեկավարն է եղել։ Փորձառու դիվանագետներից մեկն ասել է «hraparak.am»-ին, որ Սաֆարյանը սովորել, ապա աշխատել է Չինաստանում, համարվում է Չինաստանի և չինարենի լավագույն մասնագետներից մեկը համակարգում։

Մոտ 50 տարեկան է, կադրային դիվանագետ՝ գրեթե 20 տարի աշխատում է ԱԳՆ համակարգում և նրա նշանակման առնչությամբ ԱԳՆ-ում վերապահումներ, կարելի է ասել, չունեն, ինչը չես ասի այլ նշանակումների հետ կապված։