Լրահոս
Հասարակական
16:40
12.02.22
194

Նոր սկանդալ․ ՀՀ-ում վաճառքի է հանվել ադրբեջանական Socar-ի անունով դոմենը

Img default alt hy

Հայաստանում վաճառքի է հանվել socar.am դոմենը, որի նախնական գինը սահմանված է 30 հազար ԱՄՆ դոլար։

Aysor.am-ի փոխանցմամբ, այս մասին նշված է կայքում։ Վաճառքի հայտարարությունից տեղեկանում ենք, որ վաճառողը նշում է դոմենի համար վաճառքի նվազագույն ընդունելի գինը։ Առաջին առաջարկը ստանալուց հետո համակարգը ավտոմատ դոմենը հանում է 7-օրյա աճուրդի, որի արդյունքում որոշվում է դոմենի վաճառքի վերջնական գինը։

Նշենք, որ SOCAR-ն Ադրբեջանի պետական նավթային ընկերություն է։ Այն արտադրում է նավթ և բնական գազ, գործարկում է Ադրբեջանի երկու նավթի զտման գործարանը և վերահսկում է նավթի արտադրությունը երկրի նավթամուղներում։

Հայտնի է նաև, որ ադրբեջանական «SOCAR»-ը բենզալցակայան է տեղադրել Գորիս-Կապան ավտոճանապարհին։