Լրահոս
Քաղաքական
16:28
14.02.22
705

Նիկոլ Փաշինյանը կկանչվի ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով

Img default alt hy

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կկանչվի Ազգային ժողովի՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Այս մասին տեղեկացրել է հանձնաժողովի նախագահ, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Ըստ նրա՝ վարչապետի ներկայությունը պարտադիր է լինելու։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները՝ հանձինս «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների, եկել էին 44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի առաջին նիստին, բայց շուտով հեռացել են դահլիճից։ Նրանք, ըստ էության, բոյկոտել են հանձնաժողովի նիստը։

Ավելի վաղ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հրաժարվել էին մասնակցել Ղարաբաղում 44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի աշխատանքին։ Ընդդիմադիր խմբակցությունների համատեղ հայտարարությունում ասվում էր, որ երկրի իշխանությունները չեն կարողանալու օբյեկտիվ հետաքննել իրենց իսկ գործողությունները, թույլ տված սխալներն ու վրիպումները։