Լրահոս
Քաղաքական
12:00
13.05.23
322

Նիկոլ Փաշինյանի գովազդած ծրագրով ընդամենը 3 տուն է կառուցվելու. Ոսկան Սարգսյան

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 29-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Դովեղ գյուղում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ներկայությամբ հայտարարեց, որ գոյություն ունի սահմանամերձ գյուղերում վարկային ծրագրով երիտասարդ ընտանիքների համար տուն կառուցելու ծրագիր, որի պարագայում մինչև 16 միլիոն դրամ վարկ վերցնելու դեպքում պետությունը փոխհատուցում է վարկի մայր գումարը և տոկոսները, ֆեյսբուքում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։

«Նիկոլ Փաշինյանը նաև հարցրեց, թե գյուղացիները տեղյա՞կ են այդ ծրագրից։ Տավուշի մարզետին տեղեկատվական հարցում եմ ուղարկել, հարցնելով, թե մինչ այժմ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի քանի՞ երիտասարդ ընտանիք է օգտվել այդ ծրագրից, մարզի ո՞ր գյուղերում են այդ ծրագրով տներ կառուցվում։

Մարզպետարանից ստացված պատասխանում նշված է. «Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության, սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցությամ ծրագրով» (ՀՀ կառավարության 09․07 2022թ․ թիվ 842-Լ որոշմամբ սահմանված կարգով) Տավուշի մարզից հաստատվել և իրականացման ընթացքի մեջ է 3 ծրագիր, 1-ը՝ Իջևան համայնքի Բերքաբեր գյուղում, 1-ը՝ Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան գյուղում, 1-ը՝ Բերդ համայքի Արծվաբերդ գյուղում», - գրել է Սարգսյանը։