-
Սպորտ
Ալեքս Մարգարյանը կամային հաղթանակով դուրս եկավ Մ-20 Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:4606.07.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները
23:1906.07.26 -
Տարածաշրջան
Մեր առաջնորդի արյան վրեժն ենք ուզում. Ալի Խամենեիի վերջին ճանապարհի 4-րդ օրն է
22:5406.07.26 -
Իրավական
Ծառուկյանի տնից առգրավվել են կենդանիներ և թռչուններ. ևս մեկ քրգործ են հարուցել նրա նկատմամբ. ՔԿ
22:4506.07.26 -
Հասարակական
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիի և Երևանի մի շարք հասցեներում
22:3006.07.26 -
Հասարակական
Վրացական խոչընդոտներ կան Ալեքսանի ու հայկական խմիչքի՝ դեպի Եվրոպա ճանապարհին
21:1306.07.26 -
Իրավական
Ձերբակալել են Գագիկ Ծառուկյանին. նրան կալանավորելու միջնորդություն կներկայացնեն
20:4106.07.26 -
Իրավական
Մի մոլագարի հետ գործ ունենք. Ծառուկյանի տունը դեռ խուզարկում են, կապարակնքել են ՀՕԿ-ը
20:0306.07.26 -
Քաղաքական
Խափանվեց Փաշինյանի ծրագիրը. ընդդիմությունն ամուր դիրքերով է մտնում նոր խորհրդարան
19:4806.07.26 -
Հասարակական
Գետափ գյուղում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Volvo» մակնիշի բեռնատարը․ կա 3 զոհ
19:3206.07.26 -
Հասարակական
Փաշինյանը ԵԱՏՄ-ին հավատարմություն է հայտնում Եկատերինբուրգում. ընտրություններից հետո առաջին այցը
19:1406.07.26 -
Իրավական
Ընդդեմ ՊՆ-ի մի քանի տասնյակ հայցեր են ներկայացվել, բնակարանի գումար են պահանջում
19:0006.07.26 -
Քաղաքական
Վարչախումբը կորցրել է իր լեգիտիմությունը և չի կարող երկար կյանք ունենալ. Իշխան Սաղաթելյան
18:4506.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ինչո՞ւ ընդդիմությունը վերցրեց մանդատները և ի՞նչ կլիներ, եթե չվերցներ
18:3006.07.26 -
Կրթություն և գիտություն
Ինչպես դիմել քոլեջ. հաստատվել է մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության նոր կարգը. ԿԳՄՍՆ
17:4706.07.26 -
Հասարակական
Դատավորներն ամիսներով աշխատում են առանց օգնականի և գործավարի․ պատճառը ցածր աշխատավարձն է. Hetq.am
16:4706.07.26 -
Հասարակական
Օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է, սա միջազգային մակարդակի խայտառակություն է. Տոնոյան
16:3206.07.26 -
Հասարակական
Վահան Հովհաննիսյանը դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակից
16:1706.07.26 -
Հասարակական
Կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է. վաղվանից երթևեկությունը կվերականգնվի
16:0206.07.26 -
Միջազգային
Մահացու հարձակումներ՝ Կիևի վրա. սպասվում է Զելենսկի-Թրամփ հանդիպում Թուրքիայում
15:4706.07.26 -
Հասարակական
«BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է ավտոմեքենան, իսկ վարորդը տեղափոխվել է ԲԿ
15:3306.07.26 -
Միջազգային
Անկարայում ՆԱՏՕ-ն կքննարկի Ուկրաինայի վերազինման հարցը․ Եվրահանձնաժողովի նախագահ
14:4606.07.26 -
Հասարակական
Վարդավառին՝ հուլիսի 12-ին, «Խոսրովի անտառ» արգելոցը փակ կլինի այցելուների համար
14:3006.07.26 -
Միջազգային
Զգուշացում Իրանից՝ Հայաստանին ու հայ ժողովրդին. ի՞նչ է թաքնված TRIPP-ի տակ
14:1606.07.26 -
Հասարակական
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
14:0006.07.26 -
Իրավական
70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. Քննչական կոմիտե
13:1606.07.26 -
Քաղաքական
Մանդատը զենք է. «Հայաստան» դաշինքն ու «Ուժեղ Հայաստանը» վերցնում են մանդատները
13:0006.07.26 -
Հասարակական
«Mitsubishi»-ն Թբիլիսյան խճուղում բախվել է բազալտե եզրաքարին և կոտրել էլեկտրասյունը. կա վիրավոր
12:1306.07.26 -
Տարածաշրջան
Խորհուրդ ենք տալիս Հայաստանի իշխանություններին և ազգին, որ Ամերիկայի խաբեությանը չտրվեն. Հադադ Ադել
11:1206.07.26 -
Տարածաշրջան
Մեր և Միացյալ Նահանգների բանակցությունները ընթանում են հոռետեսությամբ. Հադադ Ադել
11:0106.07.26 -
Հասարակական
Դդմաշեն բնակավայրում 34-ամյա տղամարդը հnսանքահարվել է․ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է
21:1305.07.26 -
Քաղաքական
Եթե Սահմանադրության փոփոխությունը հանրաքվեի դրվի, պատասխանատվությունը ընդդիմությանն է. Արսեն Բաբայան
21:0005.07.26 -
Տարածաշրջան
Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա-Ադրբեջան-ՀՀ կապի ամրապնդմանը
19:0705.07.26 -
Քաղաքական
Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան
18:4905.07.26 -
Հասարակական
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ
17:1905.07.26 -
Հասարակական
Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր
15:4505.07.26 -
Հասարակական
Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
15:1705.07.26 -
Հասարակական
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը
14:1105.07.26 -
Հասարակական
Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր
11:3505.07.26 -
Հասարակական
Ախուրյանի հունը ժամանակավորապես փոխել են. Կրասարի պատմական կամուրջը վերականգնվում է
11:1905.07.26 -
Հասարակական
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր
10:2905.07.26 -
Քաղաքական
Հայաստանում ժողովրդավարությունը հաղթելու է Նիկոլ Փաշինյանի ստեղծած անարխիային․ Մանե Թանդիլյան
23:2504.07.26 -
Միջազգային
Հուղարկավորությամբ պայմանավորված բանակցային դադար. ո՞ւր են հասել Իրանն ու ԱՄՆ-ը
23:1004.07.26 -
Հասարակական
Ո՞վ է դանակահարել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին ու նրա ծնողներին․ մանրամասներ՝ միջադեպից
23:0204.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանը փորձում է օգտագործել Եվրոպայի ծանր դրությունը և խաղից դուրս թողնել Հայաստանին
22:4004.07.26 -
Տարածաշրջան
Սգո հրապարակում պայքարի մասին են իրանցիների մտքերը. Խամենեիի հուղարկավորությունը
22:0004.07.26 -
Քաղաքական
Հայաստանի համար գազ Ադրբեջանը չունի, Թուրքիան՝ նույնպես. հնարավո՞ր է փոխարինել ռուսական վառելիքը
21:4004.07.26 -
Միջազգային
Թուրքիան ցեղասպանությա՞մբ է սպառնում Իսրայելին. Ֆիդանի աղմկոտ հայտարարությունը
21:1004.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ընդդիմության առաջին արձագանքները՝ ՍԴ-ի որոշմանը. ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու
20:3004.07.26 -
Միջազգային
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը և նախագահի փեսան կարող են այցելել Ռուսաստան մինչև օգոստոսի վերջ․ ԶԼՄ
20:1504.07.26 -
Քաղաքական
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն. Վահագն Հովակիմյան
19:4004.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանին՝ փող. Հայաստանից՝ մաքսային արտոնություն. ի՞նչ խոստացավ Լայենը՝ Երևանին ու Բաքվին
19:3004.07.26 -
Միջազգային
Թուրքիան հետևում է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացը տապալելու Իսրայելի փորձերին․ Էրդողան
19:0004.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի «հերոս քաղաքը» գրավել են ռուսները. լայնածավալ հարձակումներ՝ ռազմաճակատում
18:4604.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Անսպասելի որոշում ՍԴ-ն չկայացրեց. ընտրությունների արդյունքը չի փոխվի
18:3004.07.26 -
Քաղաքական
Արձանագրվեց, որ Հայաստանում կա Սահմանադրություն, բայց չկա սահմանադրականություն. Արամ Վարդևանյան
18:1904.07.26 -
Իրավական
Ժամանակը կգա, կպարզվի, թե ինչ հանգամանքներ են ազդել այս որոշման վրա. Արամ Օրբելյան
18:1404.07.26 -
Միջազգային
Տինո Խրուպալլային վերընտրել են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համանախագահ
16:3704.07.26 -
Կրթություն և գիտություն
Հոսանքազրկման հետևանքով քննությունների բողոքարկման գործընթացը ընդհատվել է․ ԳԹԿ-ն երկարաձգել է վերջնաժամկետը
16:0404.07.26 -
Միջազգային
Սահմանադրական փոփոխություն՝ Հունգարիայում. վարչապետը նախաձեռնել է նախագահ Շույոկի պաշտոնանկությունը
15:5004.07.26 -
Տարածաշրջան
Արյան վրեժ են պահանջում Իրանում. թշնամիներին ուժ են ցույց տալիս Թեհրանում
15:3804.07.26 -
Միջազգային
ՌԴ-Իրան համագործակցությունը զարգանում է անվտանգության և ռազմատեխնիկական ոլորտներում. Մեդվեդև
13:5004.07.26 -
Միջազգային
Սլովակիայում մեկնարկել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով հանրաքվեն
13:1904.07.26 -
Միջազգային
Լուկաշենկոն պատրաստ է աշխատել Թրամփի հետ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար
12:4204.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Բեկումնային որոշում կլինի՞. ՍԴ-ն պատրաստվում է հանգուցալուծել ընտրական վեճը
12:3004.07.26 -
Իրավական
Արմեն Գևորգյանը հաղթել է Խաչատուր Սուքիասյանին. Սուքիասյանը պետք է հերքում հրապարակի
12:1704.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր
11:4504.07.26 -
Մամուլի տեսություն
Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել. «Ժողովուրդ»
09:3404.07.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի նախարար Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»
09:3004.07.26 -
Մամուլի տեսություն
Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»
09:2004.07.26 -
Միջազգային
Զախարովան Եվրոպայի խորհրդի գործունեությունը որակել է որպես «մտավոր-սեռական դիսֆունկցիաների» դրսևորում
23:4003.07.26 -
Քաղաքական
Հայ-թուրքական գործընթացի իրական բանագնացները կդառնան ԵՄ պաշտոնյաները․ Հակոբ Բադալյան
23:1803.07.26 -
Քաղաքական
Բոլորիս անվտանգության հարցը լուծելու համար ամենածանր գինը վճարել են արցախցիները. Քրիստինե Վարդանյան
21:4503.07.26 -
Միջազգային
Եվրոպայում ռուսատյացությունը դառնում է հոգեկան հիվանդություն. ֆինն քաղաքական գործիչ
21:1503.07.26 -
Քաղաքական
Վաղը քո դուռն են թակելու. խուզարկությունից հետո ի՞նչ են տարել քաղաքագետ Բոզոյանի տնից
21:0003.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Առեղծվածային դեպք՝ Սևանի գերեզմանատանը. երիտասարդի դի են գտել՝ մեքենայում
20:3003.07.26 -
Իրավական
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամներ
20:2003.07.26 -
Հասարակական
Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտի
20:0803.07.26 -
Միջազգային
Անկարայի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կհայտարարի որպես «երկարաժամկետ սպառնալիք»․ Reuters
19:5803.07.26 -
Իրավական
Գյումրիում ռեպրեսիաների նոր ալիք է. Զարուհի Փոստանջյանը դիմել է միջազգային կառույցներին
19:4503.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ի «շուստրիությունն» անցավ. սկանդալային նախագիծն ընդունվեց, Ալեն Սիմոնյանը հեռացավ
19:3003.07.26 -
Տարածաշրջան
Պատմական հուղարկավորություն՝ Իրանում. հրաժեշտ են տալիս հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին
19:0003.07.26 -
Միջազգային
Կիևի վրա ամենամահաբեր հարձակման համար Զելենսկին դաշնակիցներին է մեղադրում. Մոսկվան չի նահանջում
18:0503.07.26 -
Հասարակական
Երևանում բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր
17:0003.07.26 -
Հասարակական
Արտառոց դեպք. դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով, տնօրենը հրաժարվում է ազատել նրան
15:5903.07.26 -
Տարածաշրջան
Թեհրանի օդային տարածքը կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողության ժամանակ
15:4403.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սկանդալային օրինագիծն ընդունվեց. ՀՀ ոչ բոլոր քաղաքացիները կկարողանան ընտրել
15:3003.07.26 -
Տարածաշրջան
Հայկական պատվիրակությունը մասնակցել է Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը
15:2503.07.26
Նիկոլ Փաշինյանի անարգանքը պատերազմի զոհերի հանդեպ. Էդգար Ղազարյան
Արցախյան 44-օրյա պատերազմի մեծագույն հանցագործություններից մեկը սեփական ժողովրդից պատերազմի ընթացքում ունեցած կորուստների մասին տեղեկությունները խեղաթյուրելն ու թաքցնելն էր, գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
«2021 թվականի սեպտեմբերի 27-ին (պատերազմի մեկնարկի առաջին տարելիցի օրը) Բաքվում քայլերթ է անցկացվել՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների։ Այդ օրը Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներ են դուրս բերվել պատերազմի ընթացքում զոհված բոլոր ադրբեջանցի զինծառայողների լուսանկարները։
Դրանով Ադրբեջանի իշխանություններն իրենց հարգանքն են արտահայտել իրենց երկրի համար զոհվածների հիշատակի առջև, մյուս կողմից անհատապես նշել բոլոր այն զինծառայողներին, ովքեր զոհվել են 44-օրյա պատերազմում։
Հայաստանում պատկերը ճիշտ հակառակն է։ Պատերազմի ավարտից անցել է ավելի քան մեկ տարի և երեք ամիս, սակայն մինչ օրս Հայաստանի իշխանությունների կողմից ոչ միայն չեն հրապարակվել բոլոր զոհվածների անունները, այլև պարբերաբար ներկայացվում են զոհվածների մասին մշտապես տարբեր «պաշտոնական» համարվող տեղեկություններ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ առիթներով հրապարակել է տեղեկություններ պատերազմի զոհերի թվաքանակի վերաբերյալ, որոնցից ոչ մեկը մյուսի հետ որևէ ընդհանրություն չունի։ Սա այն դեպքում, երբ խոսվում է ոչ միայն կոնկրետ մարդկանց ճակատագրի, այլև Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած զինվորների մասին։
Պատերազմի ավարտից հետո իշխանությունները մշտապես փորձել են թաքցնել զոհվածների մասին տեղեկությունները։ Այդ թեմայով հանրային մեծ արձագանք է ունեցել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի դեռևս 2020 թվականի նոյեմբերի 14-ին հրապարակումը պատերազմի զոհերի թվի մասին։
Նրա տեղեկություններով Նիկոլ Փաշինյանին այդ օրվա դրությամբ զեկուցվել է 2250 զոհված և հերձված, 1400 զոհված և դեռևս չհերձված, 1100 անհետ կորած զինվորների մասին թվեր։ Այսինքն, ըստ այդ աղբյուրի, հաստատված մահերի ընդհանուր թիվը կազմել է 4750։
Պաշտոնական աղբյուրները ձեռնպահ են մնացել զոհերի մասին այլ տեղեկություններ ներկայացնելուց՝ չհաստատելով հրապարակված թվերը։ Դրա փոխարեն ներկայացվել են զոհերի մասին բազմաթիվ, իրարամերժ թվեր։
Ավելին, լրագրողական տարբեր հարցումներին ի պատասխան, ՀՀ պաշտպանության նախարարությունը 2021 թվականի հունվարի 5-ին հայտնել է, թե պետական ու ծառայողական գաղտնիք է ռազմական գործողությունների ժամանակ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը։
Իսկ ՀՀ առողջապահության նախարարությունը 2021 թվականի դեկտեմբերի 28-ին, հղում անելով ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվող նախաքննությանը, հայտնել է, որ ՀՀ-ում և Արցախի հանրապետությունում պատերազմական գործողությունների արդյունքում զոհված յուրաքանչյուր զինծառայողների և քաղաքացիական անձանց մահվան, աճյունների և դիակների պահպանման մասին տեղեկություններ չեն կարող տրամադրել՝ դրանց նախաքննական գաղտնիք լինելու պատճառաբանությամբ։
Պատերազմի զոհերի մասին իրարամերժ պաշտոնական հրապարակումներն ունեն հետևյալ պատկերը։
2021 թվականի հունվարի 20-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ խոսել է պատերազմի ընթացքում զոհվածների վերաբերյալ հրապարակվող տարբեր թվի մասին։ «Այս պահի դրությամբ մենք ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից դեռևս նույնականացված չեն 766-ը, այսինքն՝ ԴՆԹ նույնականացման փուլում են: Վերջնական ցուցակը հրապարակվելու է։ Կան նաև անհետ կորածներ, կոնկրետ թիվ չեմ ուզում հրապարակել, բայց զոհերի թիվը 4000-ը չի անցնի»,- նշել է Ավինյանը։
2021 թվականի ապրիլի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր Կարապետ Մխչյանի հարցին, հայտարարել է, որ «Այս պահին մենք ունենք մահվան վկայականներով հաստատված 3621 զոհ, անհետ կորածների ցուցակում ունենք 321 մարդ, ունենք ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող 201 մարմին կամ մասունք և մենք ունենք ավելի քան 100 նույնականացված մարմին, որ նույնականացվել են կոնկրետ հարազատների հետ, բայց հարազատները տարբեր պատճառներով առայժմ հրաժարվում են ընդունել այդ փաստը:
Մեր շատ հայրենակիցներ հավատում են, որ իրենց հարազատները ողջ են, գերեվարված են, կան ընտանիքներ, որոնք չեն վստահում ԴՆԹ հետազոտություններին»,- ասել է Փաշինյանը: Նա հավելել է, որ զոհերի վերջնական թիվը լինելու է շուրջ 4000: «Մեր զոհերը 4000-ի կարգի են՝ պլյուս–մինուս 50»,-ասաց Փաշինյանը:
Մարդկային ցինիզմի ավելի մեծ դրսևորում, քան Հայրենիքի համար զոհվածների մասին խոսել մոտավոր թվերով և «պլյուս–մինուս 50» միջակայքով դժվար է պատկերացնել, հատկապես այն մարդու կողմից, ով 13 տարի շարունակ, Երևանի փողոցներում իր կողմից հրահրված անկարգությունների զոհված 10 մարդկանց մահվան փաստը վերածել էր իր հիմնական քաղաքական կապիտալի։
2021 թվականի հունիսի 7-ին ՀՀ վարչապետ ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքում հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի պաշտոնապես հաստատված զոհերի թիվը 3700-ին մոտ է։
Փետրվարի 10-ին հայտարարված թվից այս թվի շեղումը կազմում է 112 մարդ, այսինքն` ավելի շատ, քան Ապրիլյան պատերազմի բոլոր զոհերի թիվը միասին վերցրած։ Նա միաժամանակ ենթադրություն է հայտնել, որ զոհերի թիվը կարող է հասնել 4000-ի։ Զարմանալ կարելի է նմանատիպ ենթադրության տրամաբանության վրա, քանզի ինչպես է հնարավոր, որ զոհերի թիվն աճի՝ պատերազմի ավարտված լինելու պայմաններում։
2021 թվական օգոստոսի 24-ին Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 3773 է, 243 զինծառայողի գտնվելու վայրն անհայտ է։
2021 թվականի օգոստոսի 26-ին, երկու օրվա տարբերությամբ, Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է․ «Այս պահի դրությամբ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 3777 է, որոնցից 3702-ը զինվորականներ են, 75-ը՝ քաղաքացիական անձինք»։ Նա նաև հայտնել է, որ 243 անձանց գտնվելու վայրն անհայտ է: Երկու օրվա տարբերությամբ հրապարակած թվի տարբերությունը նա պատճառաբանել է դրանով, որ այս ընթացքում ԴՆԹ նույնականացումներ են եղել: Սա առավել քան տարօրինակ է, քանզի նույնականացման արդյունքում պարզվում է ոչ թե զոհվածների թիվը, այլ նրանց ինքնությունը։
2022 թվականի հունվարի 19-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3809 անձ։ 2022 թվականի հունվարի 19-ի դրությամբ անհայտ է 199 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
2022 թվականի փետրվարի 10-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմի զոհերի թիվը կազմել է 3812 մարդ, ևս 217 մարդու գտնվելու վայրը մնում է անհայտ։
Այս վերջին կարգավիճակը ոչ մի տրամաբանություն և բացատրություն չի կարող ունենալ։ Այսինքն, եթե Ադրբեջանում կան հայ ռազմագերիներ, որոնց մասին հայկական կողմն ունի տեղեկություններ, ինչպես կարող են 217 զինծառայողները ողջ մնացած լինել պատերազմից ավելի քան մեկ տարի անց։ Սա իշխանությունների կողմից անազնիվ մանիպուլյացիայի հերթական դրսևորում է զոհվածների թիվը 4000-ից պակաս ներկայացնելու համար, քանզի 3812 զոհվածի և 217 անհետ կորածի թվերի հանրագումարը կազմում է 4029 մարդ։
Այս թիվը նույնպես վստահություն չի ներշնչելու այնքան ժամանակ, քանի դեռ մեկ ամբողջական ցանկով հրապարակված չեն այդ 4029 մարդու անուն, ազգանուն, հայրանունները և նրանց ծննդյան թիվը։
Ավելին՝ մինչ օրս Արցախի Պաշտպանության բանակը պաշտոնապես հրապարակվել է 2842 զոհված անուն, որը զոհվածների թվաքանակի մասին հայտարարված վերջին թվից տարբերվում է 1187 մարդով։
Կարելի է ենթադրել, թե ինչու են Հայաստանի իշխանությունները խուսափում զոհվածների անունները հրապարակելուց։ Այդ ցանկում յուրաքանչյուրը կարող է տեսնել իր հարազատի անունը կամ արձանագրել անվան բացակայությունը։ Այդ պարագայում կարող է շատ շուտ բացահայտվել զոհվածների իրական թիվը, ինչը ոչ մի կերպ չի համապատասխանի Նիկոլ Փաշինյանի իշխանությունից կառչած մնալու ծրագրերին։
Ամփոփելով 44-օրյա պատերազմում զոհվածների մասին միայն պաշտոնական թվերը, ստացվում է հետևյալ շարքը․ 3439, 3621, 3700, 3773, 3777, 3809, 3812։
Զինվորական ծառայության հետ անգամ մոտավոր առնչություն ունեցող յուրաքանչյուր ոք գիտի, որ ամեն օր բանակում իրականացվում է անվանականչ։ Դա նշանակում է, որ օրը մի քանի անգամ յուրաքանչյուր հրամանատար անուն ազգանունով գիտի թե իր ենթակա զինվորականներից ով է այդ պահին գտնվում շարքում, ով է բացակայում՝ շատ լավ իմանալով բացակայության պատճառը։
Այս պայմաններում ինչպե՞ս է հնարավոր մեկ տարուց ավել ժամանակահատվածում անուն ազգանուններով, զիվորական ստորաբաժանումներով հստակ չիմանալ այն զինծառայողների անուն ազգանունները ովքեր շարունակել են իրենց ծառայությունը, զոհվել են պատերազմում, վիրավորվել կամ անհետ կորած են ճանաչվել։ Ակնհայտ է մի բան, որ իշխանությունները դրա մասին գիտեն։ Ակնհայտ է նաև, որ նրանք դա թաքցնում են սեփական ժողովրդից՝ առանձին դեպքերում դա համարելով պետական գաղտնիք։
Պետական գաղտնիքն այն տեղեկատվություն է, որը չի հրապարակվում թշնամու համար բարենպաստ վիճակ չստեղծելու համար։ Ադրբեջանին ռազմական բնույթի պետական հույժ գաղտնիք հանդիսացող տեղեկություններն անձամբ փոխանցող Նիկոլ Փաշինյանը սեփական ժողովրդից գաղտնիք է պահում Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների տվյալները, քանզի նրա թշնամին հայ ժողովուրդն է։
Անհրաժեշտ է օր առաջ հրապարակել ոչ միայն զոհվածների թիվն ու նրանց տվյալները, այլև նրանց զոհվելու օրերն ու վայրերը։ Միայն այդ տեղեկատվության համադրությունը Նիկոլ Փաշինյանի և այլ գործիչների հայտարարությունների, պաշտոնական լրահոսի և բաց աղբյուրների տվյալների հետ, հնարավոր կլինի բացահայտել այս պատերազմի ողջ հանցագործությունը»։
-
23:55
06.07.26
ԵՄ արտահանված 7 ծիրանը ջեմ է դարձել
Կարդալ ավելին
-
23:13
06.07.26
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Կարդալ ավելին
-
22:30
06.07.26
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիի և Երևանի մի շարք հասցեներում
Կարդալ ավելին
-
22:04
06.07.26
Չտեսնված աղետ՝ Լոռիում. քամին ու անձրևը ավերել են Փամբակի 5 բնակավայր
Կարդալ ավելին