Լրահոս
2022-01-11
-
ՀայաստանՍամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանի մոտ վթար է եղելԱյսօր՝ հունվարի 11-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար եղել Շիրակի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 26-ամյա Վահան Առաքելյանը իր վարած ЗИЛ մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Նոր Ախուրյան ավտոճանապարհի Նոր Ախուրյանի վարչական տարածքում ԱԺ նախկին պատգամավոր, գործար Սամվել Ալեքսանյաին պատկանող շաքարի գործարանի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին: Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:Ավելին10:5811.01.22 -
ԱրցախԱրցախում ռուսական խաղաղապահ զորախումբն այսուհետ կղեկավարի գեներալ-մայոր Ալեքսանդր Վոլկովը«Սպուտնիկ Արմենա»-ի աղբյուրները հայտնել են, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախումբը կգլխավորի գեներալ-մայոր Ալեքսանդր Վոլկովը: Հրամանատարի փոխարինումը կատարվում է պլանային ռոտացիայի շրջանակում, գործերի ընդունման-փոխանցման ընթացակարգն արդեն սկսվել է: Նշենք, որ գեներալ-մայոր Վոլկովը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալն էր 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի մայիսը, երբ խաղաղապահներին ղեկավարում էր գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:Ավելին10:5511.01.22 -
ԱռողջապահականԱշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 305 միլիոնը. ԱՀԿԱՀԿ-ի տվյալներով՝ համավարակի սկսվելու օրվանից մինչև հիմա աշխարհում կորոնավիրուսով վարակման 305 914 601 դեպք է արձանագրվել։ Վիրուսի հարուցած բարդություններից 5 486 304 մարդ մահացել է։ Վարակման հաստատված դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է ԱՄՆ-ում՝ 59 138 083: Հաջորդը Հնդկաստանը (35 707 727) ու Բրազիլիան (22 499 525) են: ԱՄՆ-ն առաջատարն է նաև մահերի թվով` 830 334: Նաջորդում են Բրազիլիան (619 937), Հնդկաստանը (483 936), Ռուսաստանը (316 904) և Մեքսիկան (300 303): Մեկ օրվա ընթացքում աշխարհում հայտնաբերվել է 1 736 233 դեպք, մահվան դեպքերն աճել են 4 029-ով։Ավելին10:5011.01.22 -
ՄիջազգայինՄահացել Է Եվրախորհրդարանի խոսնակ Դավիդ ՍասոլինԵվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլինի մամուլի քարտուղար Ռոբերտո Կուիլիոն հայտնել է, որ հունվարի 11-ին Իտալիայում 65 տարեկան հասակում մահացել Է Սասոլին։ «Դավիդ Սասոլին մահացավ հունվարի 11-ին ժամը 01:15-ին (Երևանի ժամանակով 04:15-ին)»,- գրել Է Կուիլիոն: Ըստ նրա տեղեկատվության՝ Սասոլին մահացել Է Իտալիայի Ավիանո քաղաքում, որտեղ հոսպիտալացվել Էր: «Հուղարկավորության օրն ու ժամանակը կհաղորդվեն առաջիկա մի քանի ժամում»,- նշել Է Կուիլիոն: Հունվարի 10-ին Սասոլին հոսպիտալացվել Էր իմունային համակարգի աշխատանքի խախտումների հետ կապված ծանր բարդությունների պատճառով: Դեկտեմբերին 65-ամյա Սասոլին՝ նախկին լրագրողը, Իտալիայի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը, հայտարարել Էր, որ չի առաջադրի իր թեկնածությունը Եվրախորհրդարանի խոսնակ վերընտրվելու համար, որպեսզի, ինչպես ինքն Էր պարզաբանել, «չպառակտի եվրոպական մեծամասնությունը»: «ՏԱՍՍ»-ը հաղորդել է, որ նրա մանդատի ժամկետը լրանում Էր հունվարին։Ավելին10:4611.01.22 -
Միջազգային10 000 մարդ է ձերբակալվել ՂազախստանումՂազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ երկրի իրավապահ մարմինները մոտ 10 հազար մարդ են ձերբակալել անկարգությունների պատճառով։ Ռեյդերի ընթացքում ոստիկանությունը Տարազում Ազգային գվարդիայի և հատուկ նշանակության ջոկատի զինծառայողների հետ «Մակարով» ատրճանակ և դրա համար նախատեսված փամփուշտներ է առգրավել, զրահաբաճկոն։Ավելին10:3511.01.22 -
ՀայաստանԿողաշրջվել է ՊՆ Ուրալը․ կա վիրավոր«SHAMSHYAN.com»-ը հայտնում է, որ հունվարի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 39-ամյա Համբարձում Բ-ն «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով Արենի գյուղ տանող ավտոճանապարհի ոլորաններում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել։ Վթարի հետևանքով Համբարձում Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը ծառայում է ՀՀ ՊՆ-ում, ավտոմեքենան էլ հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում։Ավելին10:1611.01.22 -
ՏարածաշրջանԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին10:0611.01.22 -
Մամուլի տեսությունՕրվա մամուլի կարևոր լուրերըՕրը սկսենք մամուլի 3 կարևոր լուրով «Փաստ» Վ. Հարությունյանի թեկնածության առաջադրման, առավել ևս՝ նշանակման փաստը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ծաղրուծանակի առարկա է դարձել: «Ժողովուրդ» Հայ գործարարներն Իրան գնալու համար ադրբեջանցիներին մաքսատուրք են վճարում: «Գոլոս Արմենիի» «Իրավիճակն աննախադեպ է. Հայաստանը, որի տարածքը մայիսի 12-ից ի վեր բռնազավթված է ադրբեջանցիների կողմից, խաղաղապահներ է ուղարկում Ղազախստան: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի հետ:Ավելին10:0011.01.22 -
ՄիջազգայինՂազախստանից ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերման ժամկետը հայտնի է«Ռիա Նովոստին» հայտնում է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է՝ ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը կսկսվի 2 օրից։ «ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունը հաջողությամբ ավարտվել է, 2 օրից կսկսվի միացյալ զորախմբի փուլային դուրսբերումը, գործընթացը կտևի 10 օրից ոչ ավելի»,- ասել է նա խորհրդարանում։ Տոկաևի խոսքով՝ Ղազախստանում պետական հեղաշրջման փորձը ձախողվել է, երկրի դեմ սանձազերծվել էր ահաբեկչական պատերազմ։ Նախագահը հայտարարել է, որ երկրում հակաահաբեկչական օպերացիայի սուր փուլն անցել է, իրադրությունը բոլոր տարածաշրջաներում կայուն է։Ավելին09:5011.01.22 -
ՄիջազգայինՂազախստանում ավելի քան 400 մինչդատական հետաքննություն է սկսվելՂազախստանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ երկրում 412 նախադատական հետաքննություն է սկսվել, այդ թվում՝ ահաբեկչության ու սպանությունների վերաբերյալ: «Երկրում հակաահաբեկչական գործողություն հայտարարելու օրվանից 412 նախադատական հետաքննություն է սկսվել, այդ թվում՝ ահաբեկչության ու սպանությունների վերաբերյալ»,- նշված է հայտարարության մեջ: Իշխանության ներկայացուցիչների նկատմամբ սպանությունների, բռնության, խուլիգանության, պետական մարմինների շենքերի վրա հարձակման փաստերով հարուցվել է 388 քրեական գործ։ Նշվում է, որ արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար 2161 մարդու վարչական պատասխանատվության են ենթարկել:Ավելին09:4811.01.22 -
ՄիջազգայինՂազախստանի վարչապետի պաշտոնում կլինի նախկին փոխվարչապետըՂազախստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրաման է ստորագրել Ալիխան Սմայիլովին հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակելու մասին։ Ավելի վաղ խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները հավանություն էին տվել վարչապետի պաշտոնում նախկին առաջին փոխվարչապետ Սմայիլովի թեկնածությանը։Ավելին09:4511.01.22 -
Հայաստան6․4 մագնիտուդով երկրաշարժ է եղելԵվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնում է, որ այսօր՝ հունվարի 11-ին, սեյսմոլոգները 6,4 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Կիպրոսի ափերի մոտ: Էպիկենտրոնը գտնվել Է Լիմասոլ քաղաքից, որտեղ բնակվում Է շուրջ 154 հազար մարդ, 112 կիլոմետր դեպի հյուսիս - արևմուտք: Օջախն ընկած Է եղել 2 կիլոմետր խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել։Ավելին09:4411.01.22 -
ԱռողջապահականԴելտակրոն շտամ գոյություն չունի․ ԱՀԿ-ն հայտնում է լաբորատոր սխալի մասինԱՀԿ-ն հերքում է դելտա և օմիկրոն շտամների հիբրիդի՝ դելտակրոնի հայտնվելու մասին կիպրացի գիտնականների տարածած տեղեկությունները՝ հորդորելով հանրությանը չօգտագործել այդ հասկացությունը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Մարիա վան Կերկհովեն ենթադրել է, որ դա կարող էր առաջ գալ լաբորատոր սխալի արդյունքում՝ սեկվենավորման գործընթացում աղտոտման հետևանքով։ Այս մասին փոխանցում է TASS-ը։ Նա խորհուրդ է տվել պատվաստվել կորոնավիրուսի և գրիպի դեմ, սոցիալական հեռավորություն պահպանել, դիմակներ կրել, խուսափել մարդկանց կուտակման վայրերից և պարբերաբար օդափոխել փակ տարածքները։Ավելին09:3611.01.22 -
ՀայաստանՀայաստանի ճանապարհներին մառախուղ էԵրևան-Սևան ավտոճանապարհին և Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում (տեսանելիությունը՝ 30 մ) առկա է մառախուղ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Սպիտակի ոլորաններում, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի մարզերում, Լանջիկ-Մաստարա, Վանաձոր-Դիլիջան, Սպիտակ-Գյումրի և Սյունիքի մարզի Հարժիս-«Զանգեր» ավտոճանապարհներին մերկասառույց է։Ավելին08:1011.01.22 -
ՀայաստանՎ. Հարությունյանի նշանակման փաստը ՀՀ ԱԳՆ-ում ծաղրուծանակի առարկա է դարձել«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս վերջապես կատարվեց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի երազանքը, և նա նշանակեց ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիա զոր դեսպան։ «Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներում նշել էր, որ Վաղարշակ Հարությունյանի՝ դեսպան նշանակվելու ագրեմանի հարցումը երկու անգամ ուղարկվել է Մոսկվա, սակայն այնտեղից պատասխան չի եղել, ինչը փաստացի նշանակում է մերժում: Մեր աղբյուրները պնդում են, որ ռուսական կողմը կտրուկ դեմ է եղել այս նշանակմանը, և, ինչպես տեղեկացրել էին, այս հարցում Վլադիմիր Պուտինին Նիկոլ Փաշինյանն անձամբ էր դիմել և խնդրել հաստատել Հարությունյանի թեկնածությունը։ Այս ամենի հետ կապված թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, ԱԳՆ-ի մեր աղբյուրի փոխանցմամբ, նախարարությունում Վաղարշակ Հարությունյանի նշանակումը ոչ միանշանակ է ընդունվել. մեր տեղեկություններով՝ այդ նշանակմանը դեմ է եղել նույնիսկ նախարար Արարատ Միրզոյանը։ Մեր աղբյուրը փոխանցում է նաև, որ Հարությունյանի թեկնածության առաջադրման, առավել ևս՝ նշանակման փաստը նախարարությունում ծաղրուծանակի առարկա է դարձել, մեծամասնությունը հեգնանքով ու տարակուսանքով է վերաբերվել այս հանգամանքին։ «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում դիվանագիտական կորպուսում փոփոխությունները կշարունակվեն. մեզ փոխանցեցին, որ իշխանությունները մտադիր են էապես փոխել դեսպանների կազմը: Ի դեպ՝ առաջիկայում հավանական նշանակվողների ցանկում, մեր աղբյուրի փոխանցմամբ, բավական ուշագրավ դեմքեր կան»:Ավելին07:5511.01.22
2022-01-10
-
ՀայաստանԲուժքույրը բնական «շուբա» չի՞ կարող հագնել. բուժաշխատողների բողոքը և «լավ վերջացած» քննարկումըՆորքի ինֆեկցիոնում աշխատակիցների այսօրվա բունտը ավարտվել է նրանց համար մի լուծում գտնելու՝ տնօրինության խոստումով: Քովիդի ամենածանր օրերին ամենամեծ բեռը ուսերին վերցրած հիվանդանոցի՝ շուրջ 80 աշխատակցի՝ ներքին կարգով հրահանգել էին աշխատանքից ազատվելու դիմում գրել:Ավելին23:2310.01.22 -
ՀայաստանՄուտքը միայն պատվաստման կամ թեստավորման սերտիֆիկատով՝ հունվարի 22-իցՀունվարի 22-ից հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների, մարզասրահների հաճախորդները, գրադարանների, թանգարանների, մշակութային հաստատությունների այցելուները պետք է ներկայացնեն կա՛մ թեստավորման, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ։ Ըստ Առողջապահության նախարարության, սրանով փորձում են կանխարգելել տարածումը: Հատկապես, որ Հայաստանում օմիկրոն շտամի երկու դեպք է գրանցվել:Ավելին23:2210.01.22 -
Քաղաքական«Փաշինյանն արել է այն, ինչը մերժել է». Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՔաղաքացի Նիկոլ Փաշինյանի դեմ Ռոբերտ Քոչարյանի հայցի քննությունը նորից հետաձգվել է: Երկրորդ նախագահի պաշտպանը դատավորին բացարկի միջնորդություն է ներկայացրել:Ավելին23:2110.01.22 -
ՀայաստանԸնտանիքը թունավորվել է պահածոյացված խավիարից և կարմիր բիբարիցԱյսօր՝ հունվարի 10-ին, թունավորման դեպք է գրանցվել Տավուշի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում «Բերդ» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ «անհայտ էթոլոգիայի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ 63-ամյա Նավասարդ Պ-ն, 63-ամյա Ռոզա Դ-ն, 36-ամյա Շուշանիկ Գ-ն, 15-ամյա Մարիամ Պ-ն և 12-ամյա Վահե Պ-ն հիվանդանոց են տեղափոխվել Վերին Կարմիրաղբյուր գյուղից։ Գագիկ Շամշյանը հայտնում է, որ հունվարի 9-ին տանը վերջիններս ընթրիքի ժամանակ օգտվել են պահածոյացված խավիարից և կարմիր բիբարից, ինչն էլ պատճառ է դարձել թունավորման։Ավելին22:3310.01.22 -
ԱրցախԿրակոցներ՝ Նախիջևանիկի ուղղությամբԱյսօր թշնամին Նախիջևանիկի ուղղությամբ կրակել է այն պահին երբ գյուղի տարածքում գտնվող նռան այգում 4 քաղաքացի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս է եղել:Ավելին22:1910.01.22