Լրահոս
Միջազգային
10:46
11.01.22
84

Մահացել Է Եվրախորհրդարանի խոսնակ Դավիդ Սասոլին

Img default alt hy

Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլինի մամուլի քարտուղար Ռոբերտո Կուիլիոն հայտնել է, որ հունվարի 11-ին Իտալիայում 65 տարեկան հասակում մահացել Է Սասոլին։ 

«Դավիդ Սասոլին մահացավ հունվարի 11-ին ժամը 01:15-ին (Երևանի ժամանակով 04:15-ին)»,- գրել Է Կուիլիոն:

Ըստ նրա տեղեկատվության՝ Սասոլին մահացել Է Իտալիայի Ավիանո քաղաքում, որտեղ հոսպիտալացվել Էր: 

«Հուղարկավորության օրն ու ժամանակը կհաղորդվեն առաջիկա մի քանի ժամում»,- նշել Է Կուիլիոն: 

Հունվարի 10-ին Սասոլին հոսպիտալացվել Էր իմունային համակարգի աշխատանքի խախտումների հետ կապված ծանր բարդությունների պատճառով: 

Դեկտեմբերին 65-ամյա Սասոլին՝ նախկին լրագրողը, Իտալիայի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը, հայտարարել Էր, որ չի առաջադրի իր թեկնածությունը Եվրախորհրդարանի խոսնակ վերընտրվելու համար, որպեսզի, ինչպես ինքն Էր պարզաբանել, «չպառակտի եվրոպական մեծամասնությունը»: 

«ՏԱՍՍ»-ը հաղորդել է, որ նրա մանդատի ժամկետը լրանում Էր հունվարին։