Լրահոս
Առողջապահական
09:36
11.01.22
88

Դելտակրոն շտամ գոյություն չունի․ ԱՀԿ-ն հայտնում է լաբորատոր սխալի մասին

Img default alt hy

ԱՀԿ-ն հերքում է դելտա և օմիկրոն շտամների հիբրիդի՝ դելտակրոնի հայտնվելու մասին կիպրացի գիտնականների տարածած տեղեկությունները՝ հորդորելով հանրությանը չօգտագործել այդ հասկացությունը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Մարիա վան Կերկհովեն ենթադրել է, որ դա կարող էր առաջ գալ լաբորատոր սխալի արդյունքում՝ սեկվենավորման գործընթացում աղտոտման հետևանքով։ Այս մասին փոխանցում է TASS-ը։

Նա խորհուրդ է տվել պատվաստվել կորոնավիրուսի և գրիպի դեմ, սոցիալական հեռավորություն պահպանել, դիմակներ կրել, խուսափել մարդկանց կուտակման վայրերից և պարբերաբար օդափոխել փակ տարածքները։