Լրահոս
Միջազգային
09:50
11.01.22
1 259

Ղազախստանից ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերման ժամկետը հայտնի է

«Ռիա Նովոստին» հայտնում է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է՝ ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը կսկսվի 2 օրից։ 

«ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունը հաջողությամբ ավարտվել է, 2 օրից կսկսվի միացյալ զորախմբի փուլային դուրսբերումը, գործընթացը կտևի 10 օրից ոչ ավելի»,- ասել է նա խորհրդարանում։

Տոկաևի խոսքով՝ Ղազախստանում պետական հեղաշրջման փորձը ձախողվել է, երկրի դեմ սանձազերծվել էր ահաբեկչական պատերազմ։

Նախագահը հայտարարել է, որ երկրում հակաահաբեկչական օպերացիայի սուր փուլն անցել է, իրադրությունը բոլոր տարածաշրջաներում կայուն է։