Լրահոս
Հայաստան
08:10
11.01.22
136

Հայաստանի ճանապարհներին մառախուղ է

Երևան-Սևան ավտոճանապարհին և Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում (տեսանելիությունը՝ 30 մ) առկա է մառախուղ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:

Սպիտակի ոլորաններում, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի մարզերում, Լանջիկ-Մաստարա, Վանաձոր-Դիլիջան, Սպիտակ-Գյումրի և Սյունիքի մարզի Հարժիս-«Զանգեր» ավտոճանապարհներին մերկասառույց է։