Լրահոս
Միջազգային
09:48
11.01.22
65

Ղազախստանում ավելի քան 400 մինչդատական հետաքննություն է սկսվել

Img default alt hy

Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ երկրում 412 նախադատական հետաքննություն է սկսվել, այդ թվում՝ ահաբեկչության ու սպանությունների վերաբերյալ: 

«Երկրում հակաահաբեկչական գործողություն հայտարարելու օրվանից 412 նախադատական հետաքննություն է սկսվել, այդ թվում՝ ահաբեկչության ու սպանությունների վերաբերյալ»,- նշված է հայտարարության մեջ:

Իշխանության ներկայացուցիչների նկատմամբ սպանությունների, բռնության, խուլիգանության, պետական մարմինների շենքերի վրա հարձակման փաստերով հարուցվել է 388 քրեական գործ։

Նշվում է, որ արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար 2161 մարդու վարչական պատասխանատվության է ենթարկել: